Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
27.03.2020,
12:59
Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /ԱՌԿԱ/․ Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ՝ Beeline-ն ակտիվ մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը։
Beeline-ը,աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000 բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի 26-ից:
Տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն և կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝
- 10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,
- 50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,
- 50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,
- 5 ԳԲ ծավալով ինտերնետ,
- 5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram, Zangi)։
Հիշեցնենք նաև, որ Beeline-ն իրֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003,010550601 և 060838300 հեռախոսահամարները։
Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները, առցանց սպասարկման և առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը:
Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք www.beeline.am/կայքում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-