Երկու ամսվա ընթացքում ռուս բաժանորդների միայն 0,008% տոկոսն է ազատվել «բջջային ստրկությունից»
06.02.2014,
12:03
Հեռախոսահամարի պահպանելու և միաժամանակ այլ բջջային օպերատորին անցնելու ծառայությունից (MNP) օգտվող բաժանորդների թիվը Ռուսաստանում հասել է 20 հազարի, վկայում են Ռոսսվյազի տվյալները, հադորդում է Digit.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հեռախոսահամարի պահպանելու և միաժամանակ այլ բջջային օպերատորին անցնելու ծառայությունից (MNP) օգտվող բաժանորդների թիվը Ռուսաստանում հասել է 20 հազարի, վկայում են Ռոսսվյազի տվյալները, հադորդում է Digit.ru–ն։
AC&M վերլուծական ընկերության գնահատմամբ` Ռուսաստանում ընդհանուր առմամբ կա բջջային կապի մոտ 240 մլն ակտիվ բաժանորդ (SIM քարտերի թվով)։ Այսպիսով, 2013թ.–ի դեկտեմբերի 1–ին MNP ներդրման վերաբերյալ «Կապի մասին» օրենքում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում «բջջային ստրկությունից» ազատվել է ռուս բջջային բաժանորդների 0,0083 տոկոսը։
Ռոսսվյազի տվյալներով` ընդհանուր առմամբ դեկտեմբերի 1–ին հեռախոսահամարի տեղափոխման հայտ է ներկայացրել մոտ 80 հազար բաժանորդ, այսինքն` ռուսական բաժանորդային բազայի մոտ 0,033 տոկոսը։
«Բջջային ստրկությունից» ազատվելու ցանկություն է հայտնել 10 հազար բջջային բաժանորդներից 3–ը, իսկ այս հնարավորությունից օգտվել է 100 հազար բաժանորդից 8–ը։
Ավելի վաղ Digit.ru–ն, հիմնվելով օգտատերերի հարցումների և մարկետինգային օրինաչափությունների վրա, կանխատեսել է, որ տեսանելի ապագայում MNP ծառայությունից կօգտվի ռուս բաժանորդների 2–4 տոկոսը։ Դատելով հեռախոսահամարի տեղափոխման իրական դինամիկայից` կանխատեսված
ցուցանիշներին հասնելու համար 2–4 տարվա ընթացքում հարկավոր է, որ «բջջային ստրկությունից» ազատվելու գործընթացն արագանա 10 անգամ։–0–