USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից

02.10.2020, 14:08
Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից
Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն u1500 կանխավճարային քարտերից

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն սկսել է u1500 կանխավճարային սակագնային պլանով SIM-քարտերի տրամադրումն Արցախից եկած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Արցախցիները 1 ամիս անվճար կօգտվեն նշյալ սակագնային պլանի ներառումներից:

«Մասնավորապես, u1500 կանխավճարային սակագնային պլանով բաժանորդները կստանան 150 րոպե դեպի Արցախ և տեղական բոլոր ցանցեր զանգելու համար, 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամենակարևոր լուրերին տեղեկանալու համար և 150 SMS»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ սակագնային պլանի ներառումների վավերականության 30 օրվա ընթացքում Skype, Zoom, Viber,  WhatsApp հավելվածներից օգտվելիս, ինչպես նաև zoom.us, armedu.am, emis.am, kahoot.com և etwinning.net կայքեր այցելելիս ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի:

Տվյալ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: Յուրաքանչյուր անձնագրով տրամադրվելու է 1 քարտ: 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-