Ռոստելեկոմն իր բաժանորդների համար Հայաստանում տեղայնացնում է Yandex.ru–ի և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի կոնտենտը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմն իր բաժանորդների համար Հայաստանում տեղայնացնում է Yandex.ru–ի և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի կոնտենտը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «GNC-ALFA» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«2014թ.–ին նախատեսվում է Yandex.ru–ի և «Վկոնտակտե» կոնտենտների, ինչպես նաև Հայաստանի մեր ծառայություններում մյուս ռեսուրսների, օրինակ` mail.ru Group–ի, տեղայնացումը։ Այդ տեղայնացումը հնարավորություն է ընձեռում յոթ–ութ անգամ արագացնել ռեսուրսների հասանելիությունը»,– ասաց Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմի» հայ ինտերնետ օգտատերերն ընթացիկ տարվա սեպտեմբերին հնարավորություն ստացան յոթ անգամ արագացնել Mail.ru Group–ի այնպիսի ռեսուրսների հասանելիությունը, ինչպիսին է փոստը, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը, որոնողական համակարգը, խաղերը և մյուս ծառայությունները` CDN (Content delivery network) ընկերության կողմից Mail.ru Group–ի ռեսուրսների համար նախատեսված կոնտենտի առաքման ցանցի ներմուծման շնորհիվ։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA ՓԲԸ-ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:
2013թ.–ի վերջին ընկերության ծառայությունները հասանելի են Երևանի վեց վարչական շրջանում և երկրի 15 քաղաքներում։ Հանրապետության ամբողջ տարածքում գործում է վաճառքի և սպասարկման 16 խանութ-սրահ։ 2013թ.–ի վերջի դրությամբ` Ռոստելեկոմի ծառայությունների բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 10 հազար մարդ։ –0–