USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հատուկ առաջարկ Team-ի բաժանորդներին` 50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների համար (ՖՈՏՈ)

20.06.2022, 17:30
«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին
Հատուկ առաջարկ Team-ի բաժանորդներին` 50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգների համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. «ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին և Led Zeppelin Symphonic-ին, հաղորդում է Team Telecom ընկերության մամուլի ծառայությունը։

Փառատոնի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ն հատուկ իր բաժանորդների համար հայտարարել է 30% զեղչ մինչև հունիսի 24-ը այս համերգներից որևէ մեկի տոմսը ձեռք բերելու համար։

Առաջարկից  օգտվելու համար ընկերության բաժանորդները պետք է 4545 կարճ համարին SMS-ով ուղարկեն «Team» բառը, որից հետո ստացած պրոմո կոդը մուտքագրեն www.haya.am կայքում՝ իրենց նախընտրած համերգի Team promo code-ով նշված տոմսի բաժնում:

_team_50_cent_zaz_led_zeppelin_symphonic_ - рис.1

Նշենք, որ մեկ հեռախոսահամարից հնարավոր է ստանալ միայն մեկ պրոմո կոդ և, հետևաբար, գնել միայն մեկ տոմս։

Ուշադրություն․ SMS-ն անվճար է, սակայն պրոմո կոդը ստանալու համար հաշվեկշիռը պետք է լինի դրական։

Այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել www.telecomarmenia.am կայք, գրել հաղորդագրություն Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։

ZAZ-ի, 50 cent-ի և Led Zeppelin Symphonic-ի համերգները տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 25-ին, հուլիսի 1-ին և հուլիսի 9-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։

_team_50_cent_zaz_led_zeppelin_symphonic_ - рис.2

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։-0-