USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը կխորացնի գործակցությունը «Ռոսնանո»-ի հետ նորարարությունների ոլորտում

20.10.2015, 14:55
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի «Ռոսնանո» պետկորպորացիայի ղեկավարության հետ նորարարական նախագծերի ոլորտում գործակցությունը խորացնելու նպատակով:
Հայաստանը կխորացնի գործակցությունը «Ռոսնանո»-ի հետ նորարարությունների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի «Ռոսնանո» պետկորպորացիայի ղեկավարության հետ նորարարական նախագծերի ոլորտում գործակցությունը խորացնելու նպատակով, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը:

 «Հայաստանի պատվիրակությունը պատասխան այցով կմեկնի «Ռոսնանո» և կոնկրետ քայլեր ու նախագծեր կներկայացնի` նախագծերի առևտրայնացման լրացուցիչ ֆինանսավորման և ԵՏՄ շուկաներ նորարարական ապրանքների արտահանման նպատակով»,- ասաց նա «Ռոսնանո»-ի ներկայացուցիչների հետ «Նորմատիվ-տեխնիկական գործիքների դերը տեխնոլոգիաների տրանսֆերտի ոլորտում» թեմայով:

Ըստ նրա, Հայաստանում գոյություն ունեն գիտատեխնիկական ինստիտուտներ և կենտրոններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ նանոտեխնոլոգիաների ոլորտում, սակայն առայժմ դրանք ընդամենը մշակումներ են: «Նանոտեխնոլոգիաների ոլորտում արտադրության մասին խոսելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, որոնց որոնումներով մենք զբաղվում ենք»,- նշեց նա:-0-