USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ռուսաստանում օպերատորին փոխելու ցանկություն հայտնած բաժանորդների թիվը հատել է առաջին հազարի սահմանագիծը

03.12.2013, 12:01
Ռոսսվյազն ամփոփել է Ռուսաստանում համարների փոխանցելիության ծառայության առաջին երկու օրերի աշխատանքի արդյունքները, հաղորդում է «Վեդոմոստին»։
Ռուսաստանում օպերատորին փոխելու ցանկություն հայտնած բաժանորդների թիվը հատել է առաջին հազարի սահմանագիծը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոսսվյազն ամփոփել է Ռուսաստանում համարների փոխանցելիության ծառայության առաջին երկու օրերի աշխատանքի արդյունքները, հաղորդում է «Վեդոմոստին»։

Գերատեսչության տվյալով` միայն դեկտեմբերի 1-ին և 2–ին օպերատորին փոխելու 1114 հայտ է ներկայացվել։ Թե ինչպես են բաշխվել այդ հայտերը, Ռոսսվյազը չի նշում։

Ինչպես և սպասվում էր, ծառայությունն իրարանցում,չի առաջացրել, հավաստիացնում են ՄՏՍ–ի, «Վիմպելկոմի» և «Մեգաֆոնի» օպերատորները։ Այնուամենայնիվ, «մեծ եռյակը» ծառայության մեծ գովազդային արշավ չի անցկացնում` օպերատորներն իրենց բաժանորդներին ծառայության մասին տեղեկացնում են իրենց կայքերում։

«Վիմպելկոմի» մամուլի քարտուղար Աննա Ակբաշևան նշում է, որ իր ունեցած տեղեկությամբ, առաջին օրվա ընթացքում «Վիմպելկոմ» օպերատորը «մեծ եռյակի» առաջատարն էր մյուս օպերատորների բաժանորդներից ցանցը փոխելու հայտերի թվով։ Այս տվյալները Ռոսսվյազի ներկայացուցիչը չի մեկնաբանում։ Իսկ երկու բջջային ընկերությունների մենեջերներն ասում են, որ առաջին օրվա հաշվետվությունում հաշվի չեն առնվել ՄՏՍ–ի հայտերը, այդ պատճառով էլ պատկերը դրա արդյունքում չի կարող օբյեկտիվ համարվել։

MNP (Mobile number portability) ծառայությունը պաշտոնապես գործում է 2013 թվականի դեկտեմբերի 1–ից` բաժանորդը ստացել է ութօրյա ժամկետում բջջային օպերատորին փոխելու իրավունք։ Նախորդ ուրբաթ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, որի համաձայն, 2013 թվականի դեկտեմբերի 1–ից այն օպերատորը, որին անցնում է չփոխված համարով բաժանորդը, կարող է ինքը որոշել, թե երբ սկսի նրան կապի ծառայություններ մատուցել։ -0-