«ԱրմենՏելը» մտադիր է բաժանորդներին լավ արտադրանք տրամադրել Հայաստանում MNP ծառայության ներմուծումից հետո. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է բաժանորդներին լավ արտադրանք տրամադրել Հայաստանում MNP (Mobile Number Portability - բջջային հեռախոսահամարների տեղափոխություն) ծառայությունների ներմուծումից հետո, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
MNP ծառայությունը բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության։
Ըստ նրա` ընկերությունը մշտական կապի մեջ է գտնվում կարգավորիչի և կապի մյուս օպերատորների հետ և շարժվում է հստակ նախատեսված ժամանակացույցով։
«Բոլոր բջջային օպերատորների, կարգավորիչի և օպերատորների կողմից ստեղծված Միության կոոպերացիա է անցկացվում։ Աշխատանքը մեծ է և բարդ, ամեն դեպքում մենք աշխատանքներ ենք տանում, սարքավորման մատակարարում է կատարվում, մենք աշխատում ենք վենդորների հետ։ Ես շատ եմ ողջունում կարգավորիչի հմուտ որոշումը` մինչև ապրիլի 1–ը MNP–ի ներմուծումը երկարաձգելու վերաբերյալ, դա նշանակում է, որ մենք լավ կպատրաստվենք և մեր բաժանորդներին լավ արտադրանք կտրամադրենք»,– ասաց Պյատախինը։
Միաժամանակ նա նշեց, որ հունվարի 1–ի փոխարեն ապրիլի 1–ին ծառայության ներմուծման ժամկետների փոփոխությունը հմուտ որոշում էր, որը կապված է ոչ թե օպերատորների աշխատանքի, այլ MNP միությանը համապատասխան համարների բազայի օպերատորի ստեղծման հետ։
Ինչ վերաբերում է ընկերության ներդրումներին, ապա, ըստ նրա` դժվար է նրանց գնահատական տալ այդ փուլում, քանի որ շատ ներդրումներ իրականացվում են ենթակառուցվածքում և դրանց մի մասը կուղղվի MNP–ի հետ կապված ցանցի ներուժի ընդլայնմանը։
Ըստ նրա` դեռ բոլոր ներդրումներն իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում, իսկ ինտեգրման գործընթացում որոշ լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է առաջանում, որի կապակցությամբ ծրագրի գնահատականը կտրվի համակարգի ներմուծումից հետո։
Ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունն աշխարհում առաջին անգամ ներդրվել է 1995 թ.–ին Հոնկոնգում, իսկ բջջային համարների ծառայությունը` 1997 թ.–ին Սինգապուրում։ NP լուծումների գործում մասնագիտացած Neustar Inc. ամերիկյան ընկերության տվյալների համաձայն` 2011 թ.–ի հունիսին MNP ծառայությունը մատուցվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարում նախատեսվում է այն ներդնել ևս 20 երկրում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0– -