USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ԱԺ–ն հաստատել է Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի երեք անդամների թեկնածությունները

08.12.2015, 20:05
ՀՀ ԱԺ–ն երկարացրել է Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի երեք անդամների`Կորյուն Առաքելյանի, Հայկ Քոթանյանի և Արմեն Մկրտչյանի լիազորությունները։
ԱԺ–ն հաստատել է Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի երեք անդամների թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկարացրել է Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի երեք անդամների`Կորյուն Առաքելյանի, Հայկ Քոթանյանի և Արմեն Մկրտչյանի լիազորությունները։

Սահմանադրության համաձայն` հանձնաժողովի անդամներից կեսն ընտրվում է խորհրդարանի կողմից վեց տարի ժամկետով։ Թեկնածությունները հաստատվում են պատգամավորների ձայների մեծամասնությամբ։

Ներկայացված բոլոր թեկնածուները վերջին վեց տարվա ընթացքում զբաղեցրել են Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի անդամների պաշտոնները։ 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է հանձնաժողովի անդամների նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։–0–