USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել

18.10.2024, 17:27
Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով և թվային տեխնոլոգիաները զարգացնել նաև մարզում
Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով և թվային տեխնոլոգիաները զարգացնել նաև մարզում, հաղորդում է Վիվա ընկերության մամուլի ծառայությունը։

Viva-ն շարունակում է ներկայացնել նորարար լուծումներ՝ միաժամանակ նպաստելով բաժանորդների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը: 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքում ավելի քան մեկ տարի գործող՝ Viva-ի զանգերի մարզային կենտրոնը ենթակառուցվածքների ապակենտրոնացման հրաշալի մոդել է դարձել: Թվային հարթակը հնարավորություն է տալիս ունենալ ընդհանուր ենթակառուցվածք ու գործել աշխարհագրական տարբեր տեղանքներում:

Թվային տեխնոլոգիաների և ժամանակակից համակարգերի կիրառմամբ հնարավոր է դարձել մշտադիտարկել և վերլուծել մուտքային զանգերի դինամիկան, դրանք բաշխել ըստ ժամերի և հասկանալ օրվա կտրվածքով առավել ծանրաբեռնված ժամերի վիճակագրությունը: Ստացված տվյալներն ու հաշվարկները նաև թույլ են տվել հստակեցնել յուրաքանչյուր մասնագետի սպասարկման թողունակությունը: Արդյունքում՝ ծանրաբեռնված ժամերին մայրաքաղաքում և Վանաձորում աշխատանքի համակարգումն իրականացվում է ճկուն և համաչափ կերպով, ինչի շնորհիվ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդներ են սպասարկվում: Ավելին՝ թվային համակարգի ընձեռած հնարավորության շնորհիվ բաժանորդներն օգտվում են նաև «հետադարձ զանգի պատվեր» ծառայությունից:

Viva-ի զանգերի մարզային կենտրոնը կարևոր գործառույթ է իրականացնում: Ենթակառուցվածքի ապակենտրոնացման արդյունքում ստեղծված կենտրոնն այլընտրանքային և պահուստային նշանակության ունի: Ներդրված թվային տեխնոլոգիաներն ու առկա համակարգերը, դրանցով ստացված վիճակագրությունն ու վերլուծությունն անհրաժեշտ արդյունքի հասնելու հնարավորություն են տվել: Մեր մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվել է, ծանրաբեռնվածությունը՝ կրճատվել, իսկ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդ սպասարկելու հնարավորությունը՝ մեծացել։

Մարզերում տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը զուգահեռ՝ Viva-ն նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, ձգտում մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը և պահպանել մատուցվող ծառայությունների որակը: Վանաձորի զանգերի կենտրոնում 2023 թվականի փետրվարին աշխատել է 20 մասնագետ: Այժմ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 36-ի: Նրանցից մեկը թիմի ղեկավարն է, 6-ը սպասարկում է թվային հարթակում՝ առցանց նամակագրությամբ, ներառյալ՝ My Viva հավելվածի չաթ-օգնականով, մյուսները՝ հեռախոսազանգով: Կենտրոնի բացման օրվանից մինչև օրս զանգերի մարզային կենտրոնը սպասարկել է ավելի քան 900,000 զանգ և պատասխանել շուրջ 23,000 էլեկտրոնային հարցումների:

Աշխատակիցների հավաքագրումն ու վերապատրաստումն իրականացվել է Viva-ի բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով: Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, սպասարկում է բաժանորդների՝ հանրապետության ամբողջ տարածքից: