USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ucom-ը վերականգնում է ռոումինգի սակագները «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում

28.06.2022, 20:37
Հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից
Ucom-ը վերականգնում է ռոումինգի սակագները «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Սույն թվականի հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում մուտքային զանգերի համար կգործի 13 դրամ/րոպե, իսկ դեպի Ucom ցանց և տեղական զանգերի համար՝ 27 դրամ/րոպե սակագինը։ SMS-հաղորդագրությունների գինը 10 դրամ/SMS է։

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում ինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ:

Նշենք, որ ռոումինգում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել նշյալ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Ռոումինգի ակտիվացումն անվճար է:

Հիշեցնենք, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգին միանալիս 2020 թվականի հոկտեմեբրի 21-ից ժամը 18։00-ից գործել է 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։-0-