USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով

10.04.2024, 11:59
Ucom ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով․ Unity 12000 փաթեթը կտրամադրվի 10900 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ucom ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով․ Unity 12000 փաթեթը կտրամադրվի 10900 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ։ 

Unity 12000 փաթեթի շրջանակում բաժանորդները կստանան անսահմանափակ ծավալով շարժական ինտերնետ, 1000 րոպե Հայաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում խոսելու համար, բարձր՝ մինչև 200 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ ու նոր սերնդի Wi-Fi 6 սարք, ինչպես նաև 210 հեռուստաալիք դիտելու հնարավորություն։ 

Unity փաթեթներն առանձնանում են նրանով, որ տրամադրում են շարժական ու ֆիքսված, կապ, ինչպես նաև հեռուստատեսություն մեկ փաթեթով, ինչը թույլ է տալիս բաժանորդներին խնայել ժամանակ և գումար։ 

«Մեր նպատակն է ծառայությունները բաժանորդների համար միաժամանակ դարձնել որակյալ, հասանելի ու հարմարավետ։ Այս ամեն ինչն ապահովելու համար մենք ոչ միայն ընդլայնում ու վերազինում ենք ցանցերը, այլ նաև տարբեր ծառայությունները միավորող փաթեթներ ենք ստեղծում: Այսպես ծառայություններն ավելի մատչելի են ստացվում, վճարելու գործընթացն էլ ավելի հեշտ է լինում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ակցիայից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր այս պահին որևէ Unity փաթեթի բաժանորդ չեն։ Unity 12000 փաթեթը հասանելի է Երևանի և այն մարզային բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է Ucom-ի ֆիքսված ցանցը։–0–