USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս

29.07.2022, 15:29
Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս
Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Մինչև ս․թ․ սեպտեմբերի 25-ը Ucom ընկերության ձայնային ծառայության ռոումինգից օգտվող բաժանորդները կարող են փակցնել իրենց կրեատիվ ճամփորդական մագնիսները Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom սպասարկման կենտրոնում և ստանալ Earphone TWS Y30 անլար ականջակալը, հաղորդում է Ucom ընկերությունը։

Ավելին, ամենահետաքրքիր մագնիսը փակցրած բաժանորդը կստանա հատուկ մրցանակ՝ ճամպրուկների հավաքածու։

Նշենք, որ հուլիսի 27-ից սեպտեմբերի 25-ը ռոումինգում գտնվող Ucom շարժական կապի ծառայությունների բաժանորդները կստանան հատուկ SMS-հաղորդագրություն, որն անհրաժեշտ է ներկայացնել մագնիսը փակցնելու ժամանակ անձը հաստատող փաստաթղթի հետ։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է բերել միայն 1 մագնիս ու ստանալ 1 ականջակալ։

«Կիսվե՛ք մեզ հետ ձեր վառ հիշողություններով, և Ucom-ը կդարձնի դրանք էլ ավելի արժեքավոր։ Ի դեպ, ռոումինգում չմոռանաք կապի մեջ մնալ ձեր մտերիմների հետ՝ ակտիվացնելով գերարագ ինտերնետի մատչելի փաթեթները», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ Ucom-ը հաղթող մասնակցի հետ կապ կհաստատի արշավի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցանակն ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոն։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–