USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Շուրջ 5.5 հազար ռուսներ փոխում են իրենց բջջային օպերատորին

10.12.2013, 14:37
MNP (բջջային ստրկության վերացման մասին) օրենքի գործողության առաջին շաբաթվա ընթացքում ռուսները հեռախոսահամարը պահպանելու պայմանով բջջային այլ օպերատորի ծառայություններից օգտվելու ավելի քան 5.5 հազար դիմում են ներկայացրել։ Այս մասին ասվում է Ռոսսվյազի Twitter–ի պաշտոնական միկրոբլոգում։ Միաժամանակ, Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ Դաշնային պետական ունիտար ձեռնարկության կայքում տեղադրվել են դիմումների քանակի հաշվիչներ, հաղորդում է rbcdaily–ն։
Շուրջ 5.5 հազար ռուսներ փոխում են իրենց բջջային օպերատորին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. MNP (բջջային ստրկության վերացման մասին) օրենքի գործողության առաջին շաբաթվա ընթացքում ռուսները հեռախոսահամարը պահպանելու պայմանով բջջային այլ օպերատորի ծառայություններից օգտվելու ավելի քան 5.5 հազար դիմում են ներկայացրել։ Այս մասին ասվում է Ռոսսվյազի Twitter–ի պաշտոնական միկրոբլոգում։ Միաժամանակ, Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ Դաշնային պետական ունիտար ձեռնարկության կայքում տեղադրվել են դիմումների քանակի հաշվիչներ, հաղորդում է rbcdaily–ն։

Դեկտեմբերի 8–ի 23։59–ի դրությամբ Ռոսսվյազին ենթակա ԿԿԳԻ ԴՊՈՒՁ–ին ստացել է 5637 դիմում համարի տեղափոխման մասին»,– ասվում է Ռոսսվյազի Twitter–ում (@rossvyaz_news)։ «Բաժանորդային համարների տեղափոխում` համարների տեղափոխման հայտերի ընդհանուր թիվը` 5721, դրանցից այսօր` 84»,– ասվում է ԿԿԳԻ ԴՊՈՒՁ կայքում, որում դիմումների թվի հաշվիչ է տեղադրված։

Այդ տարվա դեկտեմբերի 1–ից բջջային հեռախոսահամարը դադարել է լինել օպերատորի սեփականությունը։ Ռուսաստանում սկսել է գործել օպերատորին (MNP ծառայություն) փոխելու դեպքում համարը պահպանելու հնարավորություն ընձեռող օրենք։ Բայց «բջջային ստրկության» վերացումից երկու օր առաջ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշում` մինչև 2014 թվականի ապրիլի 15–ն անցումային ժամանակահատված սահմանելու մասին։ Դա նշանակում է, որ մինչև այդ պահը օպերատորներն իրենք իրավունք ունեն որոշելու, թե երբ սկսեն սպասարկել իրենց ցանց անցած բաժանորդներին։  

«Ճյուղի առանցքային օպերատորները պատրաստ կլինեն դեկտեմբերի 1–ից դիմումներ ընդունել բաժանորդներից, բայց հարկ է նշել, որ դեկտեմբերի 1–ից մենք կմտնենք մի փուլ, որի ընթացքում կկարգավորվեն համարի տեղափոխման հետ կապված հիմնական գործընթացները։ Եթե բաժանորդը կարող է իրեն թույլ տալ հետաձգել այդ ծառայության օգտագործումը գոնե մինչև հաջորդ տարվա սկիզբ, ապա, անկասկած, արժե այդպես անել»,– ավելի վաղ ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին էր ասել Հեռահաղորդակցման և կապի նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ակխազովը։ -0-