USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Առաջին բաժանորդը միացավ «Տելեկոմ Արմենիա»-ի 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանց»-ին

07.07.2021, 23:20
«Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանց»-ին այսօր միացել է առաջին բաժանորդը
Առաջին բաժանորդը միացավ «Տելեկոմ Արմենիա»-ի 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանց»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. «Տելեկոմ Արմենիա»-ի (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանց»-ին այսօր միացել է առաջին բաժանորդը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը twitter-ի իր էջում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: 

Բաժանորդը ընտրել է Cosmo 4 սակագնային փաթեթը, որը ներառում է 300 Մբ/վ ինտերնետ, բջջային և ֆիքսված հեռախոսակապ, 4K որակով IPTV և երկու Nokia Wi-Fi սարք, որոնք կապահովեն լիարժեք ծածկույթ բնակարանի ցանկացած մասում: 

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարեց «Ապագայի ցանցի մեկնարկ»-ը: Այն հասանելի է Դավթաշենի բոլոր բազմաբնակարան շենքերում: Ցանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց նորագույն 25G-PON տեխնոլոգիայի միջոցով: 

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկել է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV, ֆիքսված և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ

«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–