USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Երևանի «Թումո» ՏՏ կենտրոնում մեկ շաբաթվա ընթացքում ուսանելու մոտ 1700 հայտ է ստացվել

24.08.2011, 20:35
Երևանի «Թումո» Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում 12-18 տարեկան պատանիներից և աղջիկներից ուսանելու մոտ 1700 հայտ է գրանցվել օգոստոսի 15-22-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կենտրոնի մամուլի քարտուղար Սեդա Պապոյանը:
Երևանի «Թումո» ՏՏ կենտրոնում մեկ շաբաթվա ընթացքում ուսանելու մոտ 1700 հայտ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Թումո» Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնում 12-18 տարեկան պատանիներից և աղջիկներից ուսանելու մոտ 1700 հայտ է գրանցվել օգոստոսի 15-22-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կենտրոնի մամուլի քարտուղար Սեդա Պապոյանը:

«Գրանցվածների ընդհանուր թվի 63 տոկոսը հիմնականում 12-15 տարեկան պատանիներ են»,- ասաց Պապոյանը:

Ընդհանուր առմամբ, ասաց նա, ակնկալվում է, որ կենտրոնի աշակերտների թիվն այս տարի կհասնի 10 հազարի: «Ուսուցման առաջին փուլը մեկնարկում է սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին, իսկ հաջորդը՝ նոյեմբերին»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ ամբողջ կուրսը տևում է երկու տարի:

Նրա խոսքով, «Թումո» դիմել ցանկացողների մեծ թիվը հաշվի առնելով՝ սկզբնական փուլում ուսուցումը կանցկացվի շաբաթական մեկ անգամ՝ դպրոցական պարապմունքներից հետո: «Յուրաքանչյուր խումբ կկարողանա պարապել երկուական ժամ՝ հայերեն և անգլերեն լեզուներով մշակած հատուկ ծրագրով»,- նշեց մամուլի քարտուղարը:

«Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:

Ուսուցման առաջին փուլը կանցնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա:

Ամենատաղանդավոր սաները 1-2 տարի անց կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, կենտրոնի՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկում կա ինկտուբատոր-լաբորատորիա, ստուդիաներ և անձնական գրասենյակներ:

Լավագույն սաների աշխատանքները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Նրանք նաև հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ միջազգային մրցույթներին և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ը և Disney-ը: Կենտրոն կհրավիրվեն լավագույն մասնագետներ, այս կամ այն ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:--0—