USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ORANGE-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 9 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՇԻՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

14.07.2011, 20:50
Orange բարեգործական հիմնադրամի առաջին նախագիծը կդառնա Հայաստանի Շիրակի մարզի սոցիալապես անապահով բնակիչների տեսողության բարելավման ծրագիրը՝ 9 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
ORANGE-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 9 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՇԻՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Orange բարեգործական հիմնադրամի առաջին նախագիծը կդառնա Հայաստանի Շիրակի մարզի սոցիալապես անապահով բնակիչների տեսողության բարելավման ծրագիրը՝ 9 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, հաղորդում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացվելու է 2011 թ.-ի օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համատեղ:

«Այսօրվանից մեկնարկում է մի համագործակցություն, որի շնորհիվ բոլոր տարիքների բազմաթիվ բնակիչներ կվերագտնեն աչքի լույսը, իսկ էլ ավելի մեծ թվով մարդկանց օգնություն կցուցաբերվի` կանխել հիվանդության առաջացումը», - հայտարարել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ,  Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նա ընդգծեց, որ իր գլխավորած ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել  հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը:

Ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով, ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց:

Սկսած օգոստոսի 16-ից` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն երկու քաղաքային և 44 գյուղական  համայնքներ Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում: Այնուհետև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) կկայանի երեք շրջկենտրոններում` Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում` ներառյալ վիրահատություններ:

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է  2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի (ապրանքանիշը՝ Orange) կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում:

«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն: Ընկերության 3G ցանցն այսօր ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը: (1 դոլարը 368,48 դրամ է):-0-