«ԱրմենՏելը» ներկայացնում է Վրաստանում ռոումինգ ծառայության նոր սեզոնային զեղչ. բոլոր մուտքային զանգերը` 49 դրամ
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության նոր սեզոնային զեղչի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:
«Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչև 2011թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:
«Հանդիսանալով կապի միասնական օպերատոր և ռոումինգ գործընկերների քանակով ավանդական առաջատար Հայաստանում, «ԱրմենՏել» ընկերությունը կրկին խթանում է սակագների իջեցումը, այդ թվում միջազգային կապի: Մեր նախաձեռնությունը նպատակ ունի դարձնել կապի ծառայություններն ավելի մատչելի, իսկ մեր հայրենակիցների հանգիստը հարևան երկրում ավելի հարմարավետ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը:
Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ»-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: --0—