USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 35 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԳԱՌՆՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

30.12.2008, 22:06
VivaCell-MTS ընկերությունը 35 մլն դրամ է հատկացրել Գառնիի Արվեստի դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի վերականգնման համար։
VIVACELL-MTS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 35 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԳԱՌՆՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ


ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  VivaCell-MTS ընկերությունը 35 մլն դրամ է հատկացրել Գառնիի Արվեստի դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի վերականգնման համար։

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամւլի ծառայությունից, Գառնիի և հարակից գյուղերի երեխաները այցելում են տեղանքում միակ արվեստի դպրոցը: Այս շնորհալի երեխաներից շատերը մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների և բարձր են պահել իրենց դպրոցի անունը: Այնուհանդերձ, մինչև վերջերս դպրոցը վատ վիճակում էր, քանի որ հիմնադրման օրվանից երբևէ չէր վերանորոգվել:

Ինչպես հայտնեցին ընկերությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվությունը Արվեստի դպրոցի համար նոր սկիզբ նշանավորեց, այն այժմ վերածնված է, նոր պայմաններ են ստեղծվել դպրոցի աշակերտների համար, ովքեր կարող են սովորել իրենց սիրելի հաստատությունում հարմարվետ պայմաններում նույնիսկ ձմռանը:

Շնորհիվ ընկերության լայնամասշտաբ հատկացման, Գառնիի Արվեստի դպրոցում փոխվեցին բոլոր դռներն ու պատուհանները, անցկացվեց լոկալ ջեռուցման համակարգ, կառուցվեց կաթսայատուն, վերանորոգվեցին աստիճանահարթակները, տանիքը, շինության առաջին հարկն ամբողջությամբ, իրականացվեցին ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Հիմնովին նորոգվեց շենքի ձեղնահարկը, այն ջերմամեկուսացվեց, ինչը հնարավորություն կտա այդ հարկում դասեր կազմակերպել նաև ձմռանը:

Շուտով Գառնիի Արվեստի դպրոցում գործող 4 խմբակներին կավելանան ևս մի քանիսը, քանի որ հիմա շենքային պայմանները ստեղծում են նման հնարավորություն:

Ինչպես հայտնեց VivaCell-MTS-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արվեստի դպրոցի վերկանգնումը հնարավորություն կտա մեծացնել մի սերունդ, որը հետագայում կզարգացնի մեր արվեստը։

«Մենք չէինք լինի այն ազգը, որը ծնել է Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մինաս, Արշիլ Գորկի և Գարզու, Հակոբ Հակոբյան և Վարդգես Սուրենյանց, շատուշատ աշխարհահռչակ արվեստագետներ: Անցյալն է ստիպում մտածել ապագայի մասին: Ահա թե ինչու բոլորը պետք է մտածեն բավարար պայմաններ ստեղծելու մասին, որ երեխաները ներգրավվեն նկարչության և այլ արվեստների մեջ: Սա է միակ ձևը`  վաղը արվեստի պակաս և հոգևոր սով չունենալու համար»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը։

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։

VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Նոյեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 1,94 մլն։--0--