ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ VIVACELL-MTS-Ը +374(0) 98 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԴՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց ՀՀ հանրային ծառայութ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել հայկական VivaCell-MTS բջջային օպերատորին +374(0) 98 տարածքային կոդով համարներ տրամադրելու մասին։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, նոր կոդեր տրամադրելու պայմանների համաձայն, նախորդ կոդերը պետք է 60 տոկոսով լրացված լինեն։
«Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն երեք տարածքային կոդ ունի՝ 93, 94, 77, որոնք համապատասխանաբար լրացված են 69,87%, 61,7% և 78,13%-ով, այդ իսկ պատճառով էլ նոր 98 կոդ է տրամադրվել»,- ասաց Գևորգյանը։
Միևնույն ժամանակ VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ ընկերությունը 2,2 մլն գրանցված բաժանորդ ունի, որոնցից 1,65 մլն-ը ակտիվ են։
Նրա խոսքերով, ընկերությունը չի կարող ոչ ակտիվ համարները կոմերցիոն նպատակներով օգտագործել, քանի որ օրենքի համաձայն համարները կես տարվա ընթացքում չեն կարող փոխարինվել, որովհետև բաժանորդները կարող են դարձյալ ակտիվացնել դրանք։
«Փաստացիորեն միջին չափով մենք արդեն լրացրել են մեր ունեցած 3 կոդերի շուրջ 72-73 տոկոսը, իսկ հաշվի առնելով, որ շուրջ 100-120 հազար համար կոմերցիոն շահագործման ենթակա չեն, քանի որ անհրաժեշտ են ընկերությանը թեստավորումներ և միացումներ անցկացնելու համար, մեզ մոտ նոր կոդ ստանալու անհրաժեշտություն ծագեց»,- ասաց Յիրիկյանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թ.-ի փետրվարի 15-ից։
VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։
Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժենտերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ Սեպտեմբերի 30-ի տվյալներով, VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է 1,78 մլն։-0-