USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

ChatGPT-ի, Gemini-ի և Claude-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Այսօր, 20:33
OpenAI-ը հայտնել է, որ ուսումնասիրում է պատճառները և աշխատում է խնդիրների վերացման ուղղությամբ
ChatGPT-ի, Gemini-ի և Claude-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Downdetector ծառայության տվյալներով՝ ChatGPT-ի աշխատանքում խափանում է գրանցվել: Երևանի ժամանակով 18:30-ի դրությամբ (17:30-ին՝ ըստ աղբյուրի) ծառայությունն արձանագրել է ավելի քան 1,7 հազար բողոք:

OpenAI-ի էջում նշված է. «Օգտատերերը չեն կարողանում բեռնել ChatGPT-ն և Codex-ը: Մենք ուսումնասիրում ենք նշված ծառայությունների հետ կապված այս խնդիրը»:

Ինչպես հայտնել է РБК-ն, բրաուզերով ChatGPT-ի էջ մուտք գործելու փորձի ժամանակ հայտնվում է հաղորդագրություն խնդրի մասին՝ մոտ ժամանակներս փորձը կրկնելու խնդրանքով:

Խափանում է տեղի ունեցել նաև Gemini չատ-բոտի աշխատանքում: Google-ում հայտնել են «վերջերս ստեղծված բանալիների մշակման» հետ կապված խնդիրների մասին:

Downdetector-ի տվյալներից հետևում է, որ խափանումներից դժգոհում են նաև Anthropic-ի Claude-ի օգտատերերը: Ընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 20-ին որոշ օգտատերեր բախվել են ֆայլերի բեռնման դժվարությունների հետ, սակայն այժմ խնդիրը վերացված է:

ChatGPT-ի աշխատանքի խափանումներ մի քանի անգամ արձանագրվել էին նաև փետրվարին: Այն ժամանակ օգտատերերը հայտնում էին պատկերների գեներացման ժամանակ առաջացած սխալների մասին: