USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 30, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

HSBC ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԵՌԱԽՈՍԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

10.03.2009, 01:43
«HSBC Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 2 մլն դոլար է ներդրել հեռախոսի և ինտերնետի միջոցով բանկային ծառայություններ տրամադրելու համակարգերի ներդրման համար, ասաց  «HSBC Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։
HSBC ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՀԵՌԱԽՈՍԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. «HSBC Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 2 մլն դոլար է ներդրել հեռախոսի և ինտերնետի միջոցով բանկային ծառայություններ տրամադրելու համակարգերի ներդրման համար, ասաց  «HSBC Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։

«Մենք արդեն սկսել ենք ծառայություններ տրամադրել հեռախոսակապի միջոցով, իսկ Ինտերնետ-բանկինգի ծառայությունները մենք նախատեսում ենք ներդնել հանրապետությունում  ընթացիկ տարվա հուլիսին»,- ասաց նա լրագրողներին։

Սլեյթերը նշեց, որ ընթացիկ տարում բանկը չի նախատեսում նոր մասնաճյուղեր բացել, քանի որ մտադիր է կենտրոնանալ այս երկու նախագծերի ներդրման և կատարելագործման վրա։

«Հաճախորդների հետ մեր աշխատանքը վկայում է այն մասին, որ բանկային ծառայություններից օգտվողները կամենում են հնարավորություն ունենալ տարբեր ձևերով համագործակցել բանկի հետ, և մենք որոշեցինք ընձեռել նրանց այդ հնարավորությունը»,- պարզաբանեց նա։

Գլխավոր տնօրենն ասաց, որ երկու նախագծերի հիմնական միջոցներն արդեն ներդրվել են, և արդեն այսօր հաճախորդները բանկի հետ կարող են պայմանագրեր ստորագրել հեռախոսի միջոցով բանկային ծառայություններ ստանալու վերաբերյալ։

«Հաճախորդները կարող են ստուգել իրենց բանկային հաշիվները, տեղեկատվություն ստանալ գործարքների մասին, ինչպես նաև կատարել մի շարք գործառույթներ առանց բանկ այցելելու»,- պարզաբանեց նա։

«HSBC Հայաստան» ՓԲԸ-ն  «HSBC Bank plc»-ի դուստր-բանկն է՝ առաջին միջազգային բանկը Հայաստանում, որը գրանցվել է Հայաստանում 1995 թվականի սեպտեմբերի 25-ին: «HSBC Bank plc»-ն «HSBC Հայաստան Բանկի» բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի բաժնետերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է սփյուռքահայ ներդրողներին։
2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 121,8 մլրդ դրամ,  ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, 2008թ. շահույթը մինչև հարկում՝ 5 մլրդ դրամ, հաշվեկշռային շահույթը կապիտալի հաշվին՝ 12,7 մլրդ դրամ։ Բանկի վարկային պորտֆելը 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 74 մլրդ դրամ՝ 2008թ. սկզբի 51,7 մլրդ դրամի դիմաց։ -0-