USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

MNP ծառայությունը կարող է վատացնել բջջային կապի որակը. փորձագետ

12.07.2013, 19:13
Օպերատորի փոփոխման դեպքում համարի տեղափոխելիության ծառայության ներդրումը կարող է բացասաբար ազդել բջջային կապի որակի վրա, Digit.ru–ին հայտնել է «Վիմպելկոմի» պետական իշխանության մարմինների հետ աշխատանքի և օպերատորական գործունեության ապահովման փոխնախագահ Պավել Բորոդինը MNP խնդրի շուրջ հրավիրված քննարկումից հետո։
MNP ծառայությունը կարող է վատացնել բջջային կապի որակը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Օպերատորի փոփոխման դեպքում համարի տեղափոխելիության ծառայության ներդրումը կարող է բացասաբար ազդել բջջային կապի որակի վրա, Digit.ru–ին հայտնել է «Վիմպելկոմի» պետական իշխանության մարմինների հետ աշխատանքի և օպերատորական գործունեության ապահովման փոխնախագահ Պավել Բորոդինը MNP խնդրի շուրջ հրավիրված քննարկումից հետո։

Ըստ նրա, առանց MNP–ի ներդրման նախապատրաստման հստակ ալգորիթմի մատուցվող ծառայությունների որակը կարող է նվազել, հատկապես դա կարևոր է ծառայության ներդրման սկզբնական փուլում։

«Մենք շատ կցանկանայինք, որ այդ ծառայությունը որակյալ լինի, բայց որակը, նախևառաջ, դրանք տեխնիկական գործընթացներ են, որոնք պետք է ամրագրված լինեն նորմատիվ–իրավական բազայով։ Այսինքն, պետք է որոշումներ ընդունվեն, որ կապի օպերատորները կարողանան անհրաժեշտ սարքավորումներ գնումներ, կազմակերպչական–տեխնիկական ընթացակարգեր սկսեն։ Մենք ոչ միայն դեմ չենք, այլ, հակառակը, MNP–ի ներդրումը մեզ համար որպես նոր հնարավորություն ենք դիտարկում։ Բայց դա ցանկանում ենք որակյալ կատարել, որ ծառայությունը չընկնի բաժանորդների աչքից»,– ասել է Բորոդինը։

Ըստ նրա, բաժանորդին կապի օպերատորների կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները դժվար թե մատուցվեն այն կոնֆիգուրացիայով, որը ներկայում գրված է MNP ծառայության իրավանորմատիվ բազայում։ -0-