USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ղարաբաղում նախատեսվում է ՏՏ կենտրոն ստեղծել

09.06.2014, 12:45
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ու «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին ներկայացրել են Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման նախագիծը, հաղորդում է ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ղարաբաղում նախատեսվում է ՏՏ կենտրոն ստեղծել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ու «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին ներկայացրել են Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման նախագիծը, հաղորդում է ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՏՏ կենտրոնը նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլև մշակութային ու ժամանցային հանգույց։

Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկներն ու կարևորել է դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Ըստ նախագծի` Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու ոչ միայն աշակերտներին գործնական հմտություններ հաղորդել, այլև ստեղծել նոր աշխատատեղեր:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և որոշակի քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:–0–