USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+23

Տեսախաղերը օգնում են կատարելագործել երեխաների ընթերցանության ունակությունները

01.03.2013, 16:50
Ակտիվ տեսախաղերը, որոնք արձագանքման բարձր արագություն և տեսողական կոորդինացիա են պահանջում, երբեմն կարող են ավելի շատ օգնել ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին, քան կրթության ավանդական մեթոդները, գրում է digit.ru –ն` վկայակոչելով Իտալիայի գիտնականներին, որոնց աշխատանքը հրապարակված է Current Biology հանդեսում։
Տեսախաղերը օգնում են կատարելագործել երեխաների ընթերցանության ունակությունները

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Ակտիվ տեսախաղերը, որոնք արձագանքման բարձր արագություն և տեսողական կոորդինացիա են պահանջում, երբեմն կարող են ավելի շատ օգնել ընթերցանության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին, քան կրթության ավանդական մեթոդները, գրում է digit.ru –ն` վկայակոչելով Իտալիայի գիտնականներին, որոնց աշխատանքը հրապարակված է Current Biology հանդեսում։

«Ակտիվ տեսախաղերն անդրադառնում են տեսողական ուշադրության շատ կողմերի վրա` հիմնականում բարելավելով շրջակա միջավայրից տեղեկատվություն ստանալու գործընթացը»,– Պադուայի համալսարանից և Իտալիայի Բոսիսիո Պարինիի անվան Մեդեա գիտինստիտուտից Անդրեա Ֆազետիի խոսքը մեջբերվում է Cell Press հրատարակչական տան հաղորդագրության մեջ։

Ըստ հեղինակի` դիսլեկսիա (ընթերցանության խախտում)  ունեցող երեխաները տեսախաղերի օգնությամբ սովորում են ավելի արդյունավետորեն ուղղել և կենտրոնացնել ուշադրությունը, որպեսզի ավելի արագ գրավոր տեքստից  ստանան անհրաժեշտ տեղեկատվությունը։

Գիտնականները նշում են, որ տեսողական ուշադրության պակասն ընթերցանությունն առավել բարդ գործընթաց է դարձնում յուրաքանչյուր տասներորդ երեխայի համար։ Սակայն դեռ տեսախաղերն ընդգրկված չեն նման երեխաների համար  թերապևտիկ և ուսուցանող ծրագրերում։ –0–