USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Samsung–ը ներկայացրել է իր առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը

03.12.2025, 15:54
Նորույթը Հարավային Կորեայի խանութներում կհայտնվի դեկտեմբերի 12-ին
Samsung–ը ներկայացրել է իր առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը։

Ինչպես նշված է արտադրողի կայքում, նորույթը Հարավային Կորեայի խանութներում կհայտնվի դեկտեմբերի 12-ին։

Ամբողջությամբ բացված վիճակում հեռախոսի էկրանի անկյունագիծը կկազմի 10 դյույմ, ինչը ֆունկցիոնալությամբ համեմատելի է պլանշետի հետ։ Սմարթֆոնը բազմաֆունկցիոնալ է. էկրանի երեք բաժիններից յուրաքանչյուրում հնարավոր է բացել առանձին հավելված, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Galaxy Z TriFold-ի գինը Հարավային Կորեայի շուկայում կկազմի 3,5 մլն վոն (մոտ $2 430): Ավելի ուշ այն կհայտնվի Չինաստանում, Սինգապուրում, ԱՄԷ-ում և ԱՄՆ-ում։ Սարքը կմատակարարվի սև գույնով՝ ներկառուցված 512 ԳԲ հիշողությամբ, և կունենա Samsung-ի ծալվող հեռախոսների մեջ ամենահզոր մարտկոցը՝ 5 600 մԱժ։ Մարտկոցը, ինչպես էկրանը, բաժանված է երեք հատվածի, նշում են Samsung Electronics-ից։ 

Չինական Huawei ընկերությունը իր եռակի ծալվող էկրանով սմարթֆոնը՝ Huawei Mate XT-ն, թողարկել էր 2024 թվականի սեպտեմբերին։