USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Տվյալների պահպանման և կիբերկայունության ժամանակակից լուծումներ բիզնեսի համար․ Viva-ն՝ NetApp-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում

03.03.2026, 14:06
Viva-ն հայտարարում է NetApp-ի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ դառնալով ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում
Տվյալների պահպանման և կիբերկայունության ժամանակակից լուծումներ բիզնեսի համար․ Viva-ն՝ NetApp-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ Viva-ն հայտարարում է NetApp-ի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ դառնալով ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Գործընկերության շրջանակում Viva-ն բիզնեսներին կառաջարկի տվյալների պահպանման, պաշտպանության և կառավարման ժամանակակից լուծումներ՝ ապահովելով տեղեկատվության անվտանգությունն ու շարունակական հասանելիությունը։

NetApp-ը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից է, որն աջակցում է կազմակերպություններին՝ անվտանգ պահպանելու, արդյունավետ կառավարելու և պաշտպանելու իրենց տվյալները։

Գործընկերության արդյունքում Viva-ն հայկական բիզնեսներին կտրամադրի NetApp-ի առաջադեմ լուծումները՝ ապահովելով տվյալների պաշտպանությունն ու հասանելիությունը՝ անկախ ենթակառուցվածքի տեղակայման միջավայրից (ընկերության գրասենյակ, տվյալների կենտրոն կամ ամպային հարթակներ)։

Ժամանակակից բիզնեսի գործունեությունը մեծապես կախված է տվյալների անվտանգ պահպանությունից՝ ներառյալ հաճախորդների անձնական տվյալները, հաշվապահական համակարգերը, փաստաթղթաշրջանառությունը, հավելվածներն ու հաղորդակցման հարթակները։

Բիզնեսի աճին զուգընթաց ավելանում են նաև տվյալների ծավալներն ու դրանց հետ կապված ռիսկերը՝ համակարգերի խափանումներ, կիբերհարձակումներ և տվյալների կորստի վտանգ։

NetApp-ի տեխնոլոգիական լուծումների և Viva-ի տեղական փորձառության համադրումը հնարավորություն կտա ընկերություններին ձևավորել առավել հուսալի և անվտանգ տեխնոլոգիական հիմք՝ ապահովելով բիզնեսի անխափան գործունեությունն ու կայուն զարգացումը։ Սա թույլ կտա նվազեցնել համակարգային խափանումների ռիսկերը, ապահովել ենթակառուցվածքների կայուն աշխատանքը և պաշտպանել տվյալները կիբերհանցագործություններից։