Sony–ն երկու նոր ֆոտոխցիկ է ներկայացրել
27.08.2013,
14:48
Sony կորպորացիան ներկայացրել է դուրս եկող օբյեկտիվով երկու նոր ֆոտոխցիկ, ներառյալ առաջին SLT նման խցիկը` նախատեսված E բայոնեթով օբյեկտիվներով (ոչ հայելապատ խցիկներում օգտագործվող կցման տեսակ) աշխատելու համար։Մոդելը ստացել է Sony A3000 անվանումը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Sony կորպորացիան ներկայացրել է դուրս եկող օբյեկտիվով երկու նոր ֆոտոխցիկ, ներառյալ առաջին SLT նման խցիկը` նախատեսված E բայոնեթով օբյեկտիվներով (ոչ հայելապատ խցիկներում օգտագործվող կցման տեսակ) աշխատելու համար։Մոդելը ստացել է Sony A3000 անվանումը։
Արտաքինից A3000–ին հիշեցնում է Sony Alpha հայելային խցիկները կիսաթափանցիկ հայելիով (SLT), սակայն այն չունի հայելի և պատկանում է համակարգային ֆոտոխվիկներին։ Դրա վրա հնարավոր է ամրացնել ի սկզբանե NEX խցիկների համար նախատեսված E բայոնեթով ցանկացած օբյեկտիվներ, հաղորդում է cnews.ru–ն։
Մոդելը նախատեսված է սկսնակ լուսանկարիչների համար։ Այն զինված է 20.1 ՄՊ մատրիցայով, կադրի 100–տոկոսանոց ծածկույթով էլեկտրոնային տեսաորոնիչով և 3–դյույմանոց էկրանով` 230.4 կետայնությամբ։ Էկրանը ոչ թեքվող է, ոչ` սենսորային։
Երկրորդ խցիկը Sony NEX-5T–ն է` ավանդական բարակ կորպուսով, ինչպես NEX շարքի մյուս մոդելները։ Նորույթի առանձնահատկությունը Wi-Fi և NFC առկայությունն է։ NFC–ի հնարավորությունն անհրաժեշտ է նրա համար, որ օգտագործողը կարողանա ակնթարթորեն «կապել» խցիկը և սմարթֆոնը կամ պլանշետը` դրանով դիպելով սարքին։ Դրա համար անհրաժեշտ է, որ բջջային սարքը նույպես ունենա NFC հնարավորություն։
Մոդելը զինված է APS-C ֆորմատի 16.1 ՄՊ մատրիցայով և ավտոֆոկուսի հիբրիդային համակարգով (Fast Hybrid AF), որը միավորում է փուլային ավտոֆոկուսը և կոնտրաստի ավտոֆոկուսը։
Sony A3000–ը ևNEX-5T–ն համատեղելի են այսօր հասանելի E բայոնեթով Sony 16 օբյեկտիվների հետ։
Նորույթները Եվրոպայում մտադիր են վաճառքի հանել սեպտեմբերին։ ԱՄՆ–ում մանրածախ գինն է` A3000` 399 դոլար, NEX-5T `699 դոլար։ Գները նշված են 18-55 մմ ֆոկուսային տարածությամբ օբյեկտիվով կոպմլեկտի համար։ -0-