USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Sony ընկերությունը նոր Vaio նոութբուքեր է առաջարկում սպառողին

27.06.2013, 13:30
Sony ընկերությունը ռուսական շուկային նոութբուքերի նոր տեսականի է ներկայացրել` Vaio Pro 11, Vaio Pro 13, Vaio Duo 13, Vaio Fit 14, Vaio Fit 15 և Vaio Fit 15E, գրում է cnews.ru–ն։
Sony ընկերությունը նոր Vaio նոութբուքեր է առաջարկում սպառողին
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Sony ընկերությունը ռուսական շուկային նոութբուքերի նոր տեսականի է ներկայացրել` Vaio Pro 11, Vaio Pro 13, Vaio Duo 13, Vaio Fit 14, Vaio Fit 15 և Vaio Fit 15E, գրում է cnews.ru–ն։

Vaio Pro 11–ը և Vaio Pro 13–ը սենսորային էկրան ունեն` համապատասխանաբար 11,6 և 13,3 անկյունագծով։ 11,6 դյույմանոց էկրանով սարքը կշռում է  0.87 կգ, իսկ 13.3 դյույմանոց էկրանով սարքը` 1.06 կգ։

Սարքերում տեղադրված են չորրորդ սերնդի Intel Core պրոցեսորներ, SSD կուտակիչներ և ապահովում են մինչև 8 (Vaio Pro 13) և 13 (Vaio Pro 11) ժամ աշխատելու հնարավորություն։
 
Օպերատիվ հիշողության առավելագույն ծավալը կազմում է 8 ԳԲ, SSD կուտակիչինը` 256 ԳԲ (Vaio Pro 13)։Երկու մոդելներն էլ ունեն HDMI և USB 3.0 մուտքեր։

Sony Vaio Duo 13 նոութբուք–տրանսֆորմեր է, որը կարողանում է պլանշետի վերածվել։ Սարքը զինված է 13.3 դյույմանոց էկրանով և ունի Intel Core պրոցեսոր։ Օպերատիվ հիշողության առավելագույն ծավալը կազմում է 8 ԳԲ, SSD կուտակիչինը` 512 ԳԲ։

Vaio Duo 13–ը կարող է աշխատել մինչը 15 ժամ։ Կշռում է 1.35 կգ։ Սարքի հետ նաև գրիչ կա։-0-