USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Հայտնի է iPhone 17 նոր շարքի շնորհանդեսի ամսաթիվը

27.08.2025, 15:51
Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր շարքը կներառի ստանդարտ iPhone 17-ը, iPhone 17 Pro-ն, iPhone 17 Pro Max-ը և iPhone 17 Air-ի նոր գերբարակ մոդելը, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի «Plus» տարբերակին
Հայտնի է iPhone 17 նոր շարքի շնորհանդեսի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ Apple Park-ում ամենամյա միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։ Այնտեղ կներկայացվի iPhone 17–երի նոր շարքը, գրում է Economic Times-ը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր շարքը կներառի ստանդարտ iPhone 17-ը, iPhone 17 Pro-ն, iPhone 17 Pro Max-ը և iPhone 17 Air-ի նոր գերբարակ մոդելը, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի «Plus» տարբերակին։

Բոլոր չորս սմարթֆոններն էլ կաշխատեն նոր A19 չիպով, բարելավված տեսախցիկներով և 120 Հց թարմացման հաճախականությամբ (ProMotion) էկրաններով։ Շնորհանդեսին կցուցադրվեն նաև նոր սարքեր՝ AirPods Pro 3 և Apple Watch Series 11։

Տեսախցիկները նույնպես զգալի փոփոխությունների կենթարկվեն, բոլոր մոդելները կունենան նոր 24 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ: Ըստ լուրերի՝ Pro տարբերակները կունենան հիմնական տեսախցիկի վերաձևավորված մոդուլ՝ օբյեկտիվների եռակի համակարգով: