Արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է․ ԲՏԱ նախարար
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին», - գրել է նախարարը։
Նա հայտնել է, որ այս փուլը հաջորդում է Գագարինում ԱԲ տվյալների կենտրոն կառուցող ???????????????????????????????????? ???????? ընկերության ղեկավարության հետ ամիսներ առաջ մեր ունեցած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության ու մատչելիության բարձրացումը սահմանել ենք որպես մեր ազգային առաջնահերթություններից մեկը։
Ըստ Հայրապետյանի՝ այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի մեր հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։