USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Apple-ը կվերադարձնի գումարները

28.03.2012, 16:00
Apple ընկերությունը կառաջարկի վերադարձնել գումարներն Ավստրալիայում iPad-ի գնորդներին, ովքեր դժգոհ են, որ, սարքը, չնայած գովազդային խոստումներին՝ չի աշխատում տեղական LTE-ցանցերում, հայտնել է Ռոյթերս գործակալությունը:
Apple-ը կվերադարձնի գումարները
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը կառաջարկի վերադարձնել գումարներն Ավստրալիայում iPad-ի գնորդներին, ովքեր դժգոհ են, որ, սարքը, չնայած գովազդային խոստումներին՝ չի աշխատում տեղական LTE-ցանցերում, հայտնել է Ռոյթերս գործակալությունը: Նախօրեին Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (Australian Competition and Consumer Commission, ACCC) հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Apple-ին, քանի որ ընկերությունը մոլորության մեջ է գցում գնորդներին:

Գործակալության տվյալներով, Apple-ը նոր iPad-ի գնորդներին նամակներ կուղղի, որոնցում կառաջարկի վերադարձնել փողերը, եթե սարքը չի արդարացրել նրանց ակնկալիքները: Apple-ի ներկայացուցչի խոսքով, ընկերությունը ծրագրում է նաև իր կայքում և Ավստրալիայի մանրածախ առևտրի ֆիրմային խանութներում նախազգուշացում տեղադրել Telstra օպերատորի կողմից շահագործվող LTE տեղական ցանցի հետ նոր iPad-ի անհամատեղելիության մասին: Առաջիկայում երկրում կգործարկվի ևս մեկ LTE ցանց, բայց դրա հետ էլ նոր iPad-ն աշխատել չի կարողանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երրորդ սերնդի iPad-ի վաճառքները սկսվել են մարտի 16-ին տասը երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում: Նորույթներից մեկն է դարձել սարքի մի շարք վերափոխումներում LTE բջջային ցանցերի հասանելիությունը, որոնք հնարավորություններն էապես գերազանցում են երրորդ սերնդի ցանցերի հնարավորություններին: Սակայն նոր iPad-ում բջջային չիպը կարդում է միայն այն հաճախականությունները, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ի ևԿանադայի օպերատորների կողմից, մինչդեռ այլ երկրներում, ներառյալ Ավստրալիան, LTE-ն անհասանելի է:

Այնուամենայնիվ, iPad-ի՝ ավստրալական շուկայի որոշ մոդելների գովազդային նյութերում նշված է «iPad with WiFi + 4G», ինչը որոշ գնորդների մոլորության մեջ է գցում, ավելի վաղ նշել են ACCC ներկայացուցիչները: Երեքշաբթի կարգավորիչը հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի Apple-ի դեմ և հույս ունի տուգանել ընկերությանը, հասնել գովազդի շտկման, ինչպես նաև հետ բերել իրենց խաբված համարող գնորդների փողերը: -0-