USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանը կլուծի Ղարաբաղի դպրոցների համակարգչայնացման հարցը մինչև 2014 թ.–ի վերջ

04.03.2014, 18:51
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակներում Արցախի հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 110 համակարգիչ, հաղորդում է գերատեսչության կայքը։
Հայաստանը կլուծի Ղարաբաղի դպրոցների համակարգչայնացման հարցը մինչև 2014 թ.–ի վերջ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակներում Արցախի հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 110 համակարգիչ, հաղորդում է գերատեսչության կայքը։

Ըստ հաղորդագրության` համակարգիչների տրամադրումն իրականցվում է  ԼՂՀ դպրոցներին  համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում:

Նախատեսվում է, որ  այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը:

Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր և ուսումնական նյութեր:

Արցախի հանրակրթական դպրոցներն համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:–0–