USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
եղանակը
Երևանում
+2

Մասկը SpaceX-ի՝ ամենաթանկ ստարտափի կարգավիճակը վերադարձնելու ծրագրեր ունի (ՖՈՏՈ)

06.12.2025, 13:07
Հոկտեմբերին OpenAI-ը շրջանցեց SpaceX-ին և դարձավ աշխարհի ամենաթանկ ստարտափը. ՖՈՏՈ

Մասկը SpaceX-ի՝ ամենաթանկ ստարտափի կարգավիճակը վերադարձնելու ծրագրեր ունի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հոկտեմբերին OpenAI-ը շրջանցեց SpaceX-ին և դարձավ աշխարհի ամենաթանկ ստարտափը: Վերջինս ներդրողների հետ բանակցություններ է վարում բաժնետոմսեր վաճառելու շուրջ, ինչի արդյունքում նրա արժեքը կարող է հասնել ռեկորդային՝ 800 միլիարդ դոլար արժեքի, գրում է РБК-ն՝ հղում անելով FT-ին:

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը, որը Starlink գլոբալ արբանյակային ինտերնետ ծառայության տերմինալների սեփականատերն է, բանակցություններ է վարում ներդրողների հետ՝ բաժնետոմսեր վաճառելու շուրջ, որի արդյունքում ընկերության արժեքը կարող է հասնել ռեկորդային՝ 800 միլիարդ դոլար արժեքի, գրում է աղբյուրը՝ հղում անելով Financial Times-ին։

Սա թույլ կտա նրան շրջանցել Սեմ Ալթմանի OpenAI-ին և դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ստարտափը: Ընկերության ներկայիս գնահատականը կազմում է 400 միլիարդ դոլար։

Վերջին օրերին SpaceX-ը շփվել է ներդրողների հետ՝ գնահատելու բաժնետոմսերի վաճառքի նկատմամբ հետաքրքրությունը։ 800 միլիարդ դոլար գնահատականը թույլ կտա SpaceX-ին վերադարձնել աշխարհի ամենաթանկ մասնավոր տեխնոլոգիական ընկերության կարգավիճակը՝ գերազանցելով OpenAI-ին: Վերջինս հոկտեմբերին շրջանցել էր SpaceX-ին և դարձել աշխարհի ամենաթանկ ստարտափը՝ 500 միլիարդ դոլար գնահատականով, աշխատակիցների բաժնետոմսերի վաճառքի արդյունքում:

SpaceX