USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում 3G ցանցի ծածկույթը կազմում է 97,7%, իսկ 2G ծածկույթը՝ 100%. ՀԾԿՀ

24.09.2014, 17:40
Հայաստանում 3G ցանցի ծածկույթը կազմում է 97,7 տոկոս, իսկ 2G ծածկույթը՝ 100 տոկոս, չորեքշաբթի ՀԾԿՀ-ի նիստի ժամանակ ասաց ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը:
Հայաստանում 3G ցանցի ծածկույթը կազմում է 97,7%, իսկ 2G ծածկույթը՝ 100%. ՀԾԿՀ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 3G ցանցի ծածկույթը կազմում է 97,7 տոկոս, իսկ 2G ծածկույթը՝ 100 տոկոս, չորեքշաբթի ՀԾԿՀ-ի նիստի ժամանակ ասաց ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքերով՝ այսօր բջջային օպերատորները բավականին ակտիվ աշխատանք են իրականացնում ծածկույթի և ծառայությունների հասանելիության ավելացման ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի 1001 բնակավայրերից միայն 23-ը չունեն 3G ցանցի ծածկույթ:

«Ծածկույթի առավել բարձր ցուցանիշներ ունի VivaCell-MTS ընկերությունը, 2G  ցանցում ընկերությունն ապահովել է 984 բնակավայրերի ծածկույթ և մնում է ապահովել միայն 17 բնակավայրերի ծածկույթը: Համեմատության համար պետք է նշել, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից (ապրանքանիշը՝ Beeline) 2G ծածկույթով ապահովված է 853 բնակավայր (մնում է 148-ը), իսկ  Orange Armenia ընկերության կողմից 2G ծածկույթով ապահովված է 803 բնակավայր (մնում է ապահովել ևս 198 բնակավայր)», - ասաց Գևորգյանը:

Ինչ վերաբերում է 3G ցանցի ծածկույթին, ապա ինչպես նշել է ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը, այստեղ ևս առաջատարը VivaCell-MTS-ն է, 957 բնակավայր արդեն ապահովված է ընկերության 3G ցանցով, և ծառայությունն անհասանելի է մնում միայն 44 բնակավայրերում:

3G ցանցի ծածկույթով երկրորդ տեղում է Orange Armenia բջջային օպերատորը՝ 773 բնակավայր (առանց ծածկույթի է մնում ևս 228 բնակավայր), «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) 3G ցանցը գործում է 346 բնակավայրում (առանց ծածկույթի է մնում ևս 655 բնակավայր):

ՀԾԿՀ-ի տվյալներով՝ 2014 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բոլոր բնակավայրերն ապահովված են բջջային կապով, միաժամանակ 8,5 տոկոս բնակավայրերում հասանելի է միայն մեկ օպերատոր, 23 տոկոս բնակավայրերում՝ 2 օպերատոր, իսկ Հայաստանի 68,5 տոկոս բնակավայրերում տրամադրվում են բոլոր երեք բջջային օպերատորների ծառայությունները:

Հայկական շուկայում գործում է բջջային երեք օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), VivaCell-MTS-ը («Мобильные Телесистемы» ռուսական օպերատորի դուստրը) և Orange Armenia-ն (France Telecom-ի դուստրը):-0-