USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Microsoft–ը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

03.05.2013, 20:48
Հայաստանում Մայքրոսոֆթի ներկայացուցչությունը և Կրթության և գիտության նախարարությունն ուրբաթ ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Microsoft–ը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մայքրոսոֆթի ներկայացուցչությունը և Կրթության և գիտության նախարարությունն ուրբաթ ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Կրթության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Տակոյա Հիռանոն։

Ըստ Աշոտյանի` հուշագիրը միտված է ընդլայնել «Մայքրոսոֆթ» ընկերության ծառայությունների օգտագործումը կրթական համակարգի, տվյալ դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից:

Հայաստանում Մայքրոսոֆթի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն իր հերթին նշել է, որ իր կողմից գլխավորած ընկերությունը մշտապես համագործակցել է ԿԳՆ–ի հետ։

«Եթե նախկինում այդ համագործակցությունը սահմանափակվում էր միջնակարգ կրթության ոլորտով, ապա այժմ մենք անցնում ենք բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մակարդակի»,– ավելացրել է նա։

Հուշագրի շրջանակներում հայկական բուհերի ուսանողները հնարավորություն կստանան օգտվելու այնպիսի ծրագրերից և գործիքներից, ինչպիսիք են` Microsoft Live@edu/Office 365, Microsoft office Web Apps, Windows Live SkyDrive, Microsoft DreamSpark, Outlock Live էլեկտրոնային փոստը և այլն։

Հայ ուսանողները նաև կկարողանան մասնակցել Microsoft ՏՏ ակադեմիայի ծրագրերին։

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—