USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+19

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

04.12.2008, 01:36
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է բջջային կապի ոլորտում միջազգային ռոումինգ ծառայությունների տրամադրման կանոնները։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է բջջային կապի ոլորտում միջազգային ռոումինգ ծառայությունների տրամադրման կանոնները։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, կանոններն ընդունվում են ռոումինգային պայմանագրեր կնքելու հարցում բջջային կապի օպերատորների համագործակցության կարգավորման համար։
«Կանոնները ուժի մեջ են մտնում 2009 թ.-ի հունիսի 1-ից և պարտադիր կլինեն ՀՀ բջջային ցանցի բոլոր օպերատորների համար»,- ասաց Գևորգյանը։
Բջջային կապի հայաստանյան շուկայում գործում են երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն է և «Վիվասելը», որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը ռուսական «ՄՏՍ» ընկերությունն է։  Երրորդ բջջային օպերատոր «ՖՏԱ-Տելեկոմը», որը France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange), արդեն վերջնական արտոնագիր է ստացել, սակայն ցանցի կոմերցիոն շահագործումը կսկսի 2009 թ.-ի ձմռանից։
Նրա խոսքերով, կանոնները նախատեսում են, որ բջջային կապի տեղական օպերատորները պարտավոր են բաժանորդներին հստակ սակագներ և հաշվետվության ժամկետներ ներկայացնել, այդ թվում SMS-հաղորդագրության միջոցով տեղեկացնել ռոումինգ ծառայության միացման մասին՝ ներառյալ բոլոր գործող սակագները։
«Ավելին՝ տեղական օպերատորները պարտավոր են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տեղակայել իրենց կայքերում, ինչպես նաև հաճախորդների սպասարկման իրենց կետերում լուծել ռոումինգի ծառայության վերաբերյալ բաժանորդների լիակատար իրազեկման հարցը»,- ասաց Գևորգյանը։  
Ընդ որում կանոններով նախատեսվում է, որ ռոումինգի մեջ գտնվող բաժանորդները կարող են անվճար իմանալ իրենց ընթացիկ հաշվեկշիռը։ 
Միևնույն ժամանակ ՀԾԿՀ-ն ռոումինգային ծառայությունների գործող սակագների դիտարկում է անցկացնում։ --0--