USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

20 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները Երևանում կքննարկեն հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի խնդիրները

14.10.2013, 12:07
Հոկտեմբերի 17–18–ը Երևանում կանցկացվի Եվրամիության Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիագումար նիստը, հաղորդում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի ծառայությունը։
20 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները Երևանում կքննարկեն հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 17–18–ը Երևանում կանցկացվի Եվրամիության Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիագումար նիստը, հաղորդում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի ծառայությունը։

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես ԵՄ Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիիրավ անդամ, նիստին մասնակցելու համար հրավիրել է շուրջ 20 երկրների կարգավորող մարմինների պատվիրակների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում քննարկվելու են հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի արդի խնդիրները, ինչպես նաև՝ կարգավորող մարմինների միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:–0–