USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Yahoo-ի ղեկավար Սքոթ Թոմփսոնը հեռացել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Լևինգսթոնը. գործակալություն

14.05.2012, 12:14
Yahoo ինտերնետային ընկերության գլխավոր տնօրեն, պաշտոնից հեռացած Սքոթ Թոմփսոնի փոխարեն, կիրակի նշանակվել է ընկերության մեդիա ստորաբաժանման ղեկավար Ռոս Լևինգսթոնը (Ross Levinsohn), հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:
Yahoo-ի ղեկավար Սքոթ Թոմփսոնը հեռացել է պաշտոնից, նրա փոխարեն  նշանակվել է Լևինգսթոնը. գործակալություն
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Yahoo ինտերնետային ընկերության գլխավոր տնօրեն, պաշտոնից հեռացած Սքոթ Թոմփսոնի փոխարեն, կիրակի նշանակվել է ընկերության մեդիա ստորաբաժանման ղեկավար Ռոս Լևինգսթոնը (Ross Levinsohn), հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը: 

Ռոս Լևինգսթոնը Yahoo-ից առաջ զբաղեցնում էր Fox Interactive Media-ի նախագահի պաշտոնը, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել AltaVista-ում, CBS Sportsline-ում և HBO-ում: Նա ՏՏ կրթություն չունի. Լևինգսթոնը միայն հաղորդակցության ոլորտի հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ունի, որը ստացել է The American University-ում:

Սկանդալը, որի պաշտճառով ենթադրաբար Yahoo-ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, սկսվեց Դենիել Լեբի (Daniel Loeb) հրապարակումից հետո: Լեբը Yahoo-ի 5,8% բաժնետոմսերի սեփականատեր Third Point LLC հիմնադրամի կառավարիչն է և հայտարարել էր, որ Թոմփսոնը չունի իր ինքնակենսագրության մեջ գրանցած համակարգչային տեխնոլոգիների ոլորտի գիտական կոչում, այլ ընդամենը հաշվապահի բակալավրի աստիճան ունի:--0--