USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

«Վիմպելկոմի» բաժանորդները Wikipedia Zero–ի միջոցով Վիքիպեդիայի անվճար բջջային հասանելիություն ստանան

29.01.2013, 19:01
Կապի առաջատար օպերատոր «ՎիմպելԿոմ Լտդ» ընկերությունների խումբը և Վիքիպեդիա հիմնադրամը, որն աջակցում է աշխարհի ամենաայցելվող վեբ կայքերի տասնյակում ընդգրկված հայտնի Վիքիպեդիա առցանց հանրագիտարանին, հայտնել են գործընկերության մասին, որի նպատակն է բջջային սարքերից ՎիպելԿոմի հաճախորդներին Վիքիփեպիայի անվճար հասանելիություն հատկացնել, հաղորդում է «ՎիմպելԿոմի» մամուլի ծառայությունը։
«Վիմպելկոմի» բաժանորդները  Wikipedia Zero–ի միջոցով Վիքիպեդիայի անվճար բջջային հասանելիություն ստանան

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Կապի առաջատար օպերատոր «ՎիմպելԿոմ Լտդ» ընկերությունների խումբը և Վիքիպեդիա հիմնադրամը, որն աջակցում է աշխարհի ամենաայցելվող վեբ կայքերի տասնյակում ընդգրկված հայտնի Վիքիպեդիա առցանց հանրագիտարանին, հայտնել են գործընկերության մասին, որի նպատակն է բջջային սարքերից ՎիպելԿոմի հաճախորդներին Վիքիփեպիայի անվճար հասանելիություն հատկացնել, հաղորդում է «ՎիմպելԿոմի» մամուլի ծառայությունը։

Իր հաճախորդների համար Վիքիպեդիայի անվճար հասանելիություն ապահովելով` ՎիմպելԿոմը վերացնում է տեղեկատվություն ստանալու խոչընդոտները` Վիքիպեդիայում առկա ազատ և բաց գիտելիքների ընդալայնված հասանելիության գործում միանալով Վիքիմեդիա հիմնադրամին։

«Այդ գործընկերությունը «Wikipedia Zero» Վիքիպեդիա հիմնադրամի ծրագրի մասն է, որն ուղղված է ողջ աշխարհի միլիարդավոր մարդկանց, որոնց համար բջջային սարքն Ինտերնետի հասանելիություն ստանալու հիմնական հնարավորությունն է»,– տեղեկացվում է Վիքիպեդիայի կայքում։ –0–