USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայկական Վիքիպեդիայում 100 հազարից ավելի հոդված է ընդգրկված

03.12.2013, 14:11
Հայկական Վիքիպեդիայի հոդվածների թիվը (ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր օգտատեր. «ԱՌԿԱ») հատել է 100 հազարի սահմանագիծը, ասվում է ռեսուրսի պաշտոնական էջում։
Հայկական Վիքիպեդիայում 100 հազարից ավելի հոդված է ընդգրկված
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Վիքիպեդիայի հոդվածների թիվը (ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր օգտատեր. «ԱՌԿԱ») հատել է 100 հազարի սահմանագիծը, ասվում է ռեսուրսի պաշտոնական էջում։

Հայկական Վիքիպեդիայի կայքը սկսել է գործել 2005թ.–ի փետրվարի 17–ից և արդեն մարտի սկզբին ավելի քան 100 հոդված էր պարունակում։ Հայկական ռեսուրսում հրապարակված հոդվածների առաջին հազարը գրանցվեց 2006թ.–ի հուլիսին, և այդ օրվանից այն ակտիվորեն համալրվում է։ 2010թ.–ի օգոստոսին հայկական Վիքիպեդիան հաղթահարեց 10 հազարի շեմը։

«Ըստ դեկտեմբերի 3–ի դրությամբ առկա տվյալների, Վիքիպեդիայում հայկական հոդվածների թիվը կազմում է 103 105»,– ասվում է ռեսուրի կայքում։ –0–