USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Facebook-ը տեսանյութի դիտման հաշվիչ կներդնի

08.09.2014, 17:09
Facebook խոշորագույն սոցիալական ցանցը տեսահոլովակների դիտման հաշվիչ կներդնի, հայտնում է Փրայմը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Facebook-ը տեսանյութի դիտման հաշվիչ կներդնի

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook խոշորագույն սոցիալական ցանցը տեսահոլովակների դիտման հաշվիչ կներդնի, հայտնում է Փրայմը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Դիտումների թիվը կրկնում է YouTube–ի համանման ֆունկցիան և թույլ է տալիս որոշել այս կամ այն հոլովակի ճանաչված լինելը։

Ինչպես հայտնել են Facebook–ից, սոցցանցում օրական բեռնվում է մոտ 1 մլրդ տեսահոլովակ, որոնց մեծ մասը ներբեռնվում և դիտվում է բջջային սարքերով։ Համեմատության համար` 2012 թվականին YouTube–ում օրական բեռնվել է մոտ 4 մլրդ տեսահոլովակ։

Ինչպես և նախկինում, Facebook–ում տեսանյութը կմիանա ավտոմատ` թարմացումների ժապավենի դիտման ժամանակ։ -0-