Ucom–ը ներկայացրել է U!Net Lite նոր սակագնային փաթեթը
06.02.2014,
17:25
Ucom ընկերությունը ներկայացրել է նոր սակագնային պլան U!Net Lite–ը: Այն ներառում է մինչև 5 Մբ/վ ինտերնետ, արժե 6000դր. ամսական և նախատեսված է ֆիզիկական անձանց համար:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը ներկայացրել է նոր սակագնային պլան U!Net Lite–ը: Այն ներառում է մինչև 5 Մբ/վ ինտերնետ, արժե 6000դր. ամսական և նախատեսված է ֆիզիկական անձանց համար:
Սակագնային պլանը առաջարկվում է առանց երկարաժամկետ պայմանագրի:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, այն տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ($1 – 410,94 դրամ է)։ –0— -