USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Twitter–ի ամենաակտիվ օգտատերերն «ազատվել են» գովազդից

27.01.2016, 12:27
Twitter սոցցանցի ադմինիստրացիան սեփական նախաձեռնությամբ մի խումբ օգտատերերի «ազատել է» գովազդից։
 Twitter–ի ամենաակտիվ օգտատերերն «ազատվել են» գովազդից

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Twitter սոցցանցի ադմինիստրացիան սեփական նախաձեռնությամբ մի խումբ օգտատերերի «ազատել է» գովազդից։ Օգտատերերի մի մասի մոտ գովազդային հայտարարություններն ամբողջովին հանվել են, իսկ մյուս մասի մոտ դրանց թիվը զգալիորեն պակասել է։ Այս մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, հաղորդում է Recode պորտալը` վկայակոչելով սեփական փորձը։

Հրատարակությունը նշում է, որ փոփոխությունները կատարվել են մի քանի ամիս առաջ։ Recode–ի անանուն աղբյուրները նշում են, որ Twitter–ը գովազդից «ազատել է» ոչ միայն հայտնի մարդկանց։ Ծառայությունը հաշվի է առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են օգտատիրոջ կողմից գեներացվող թվիթերի քանակն ու դրանց մեջբերման մակարդակը։ Այս կերպ Twitter–ը ցանկանում է պահել ամենաակտիվ օգտատերերին։

2015 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում Twitter–ի` գովազդից ստացված շահույթը կազմել է 513 մլն դոլար, ինչը 60 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածից։

Այս պահին Twitter–ում չի գործում վճարովի բաժանորդագրություն, որը կազատեր օգտատերերին գովազդային հայտարարություններից։ –0–