«Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլը ռեկորդային է եղել Twitter–ի համար. շուրջ 6 մլն գրառում
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը ռեկորդ է սահմանել Twitter–ում. միկրոբլոգների ծառայության օգտատերերը շուրջ 6 միլիոն «թվիթ» են գրել, ինչը մեկ միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Twitter–ի ռուսաստանյան ծառայությունը։Twitter–ը թույլ է տալիս խմբային խոսակցություններ սկսել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ներբեռնել
Twitter միկրոբլոգների ծառայությունը անձնական հաղորդագրություններում գործարկել է խմբային զրույցների և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորությունը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է newsru.com–ը։«Իսլամական պետություն» խմբավորման ցանցահենները Պենտագոնի գաղտնի տվյալներ են հրապարակել Twitter –ում
ԱՄՆ–ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter–ը «կոտրած» իսլամիստ ցանցահենները էջում հրապարակել են տեղեկություն այն մասին, թե ինչ օպերատիվ ծրագրեր կիրականացնի Պենտագոնը ԿԺԴՀ–ում և Չինաստանում ռազմական գործողություններ լինելու դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Ռոբին Վիլյամսի դուստրը հետապնդումների պատճառով լքել է Twitter–ը. ընկերությունը կխստացնի քաղաքականությունը
Կիբեռավազակների հետապնդման զոհ է դարձել մի քանի օր առաջ ինքնասպանություն գործած հայտնի դերասան Ռոբին Վիլյամսի դուստրը` Զելդա Վիլյամսը. Twitter միկրոբլոգների ցանցի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ խստացնում է կիբեռավազակների դեմ պայքարը։Twitter–ը 2–րդ եռամսյակն ավարտել է 144.6 մլն դոլարի վնասով, հասույթը մեծացել է ավելի քան երկու անգամ` մինչև 312 մլն դոլար
Twitter Inc.–ը հայտնել է երկրորդ եռամսյակում հասույթի` ավելի քան կրկնակի ավելացման մասին։ Ընկերությունը հասել է օգտագործողների թվի աճի բարելավման և հասկացրել է, որ հաղորդագրությունների ծառայության գրավչությունը բարձրացնելու իր ձգտումը լայն լսարանի աչքում պտուղ է բերում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Dow Jones–ին։Twitter–ը մարտահրավեր է նետում Facebook–ին և WhatsApp–ին
Twitter միկրոբլոգների պորտալը կարծում է, որ փոքր չափերն իր առանձնաշնորհն է։ Թարմացվել է ակնթարթային հաղորդագրությունների համակարգը, որն այժմ աշխատում է այն նույն սկզբունքով, ինչ Facebook–ի կողմից 19 մլրդ դոլարով գնած WhatsApp–ը։ Տեսնենք, թե որքանով լավ այն կգործի, գրում է vestifinance.ru–ն։Գերմանիա–Բրազիլիա խաղը ռեկորդային էր Twitter–ի համար
Հուլիսի 8–ի, լույս 9-ի գիշերը Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիայի և Բրազիլիայի խաղի (7:1) հեռարձակման ժամանակ Twitter սոցիալական ցանցում հաղորդագրությունների քանակի ռեկորդ է սահմանվել, հայտնում է Twitter Data–ն։Twitter–ը 100 մլն դոլարով գնել է TapCommerce ընկերությունը
Twitter–ը 100 մլն դոլարով գնել է գովազդով զբաղվող TapCommerce ընկերությունը, նշված է Twitter–ի պաշտոնական բլոգում։ Գումարի չափը նշված չէ։ Սակայն Recode ինտերնետ–նախագծի տվյալով` այն 100 մլն դոլար է կազմում, գրում է «Վեդոմոստին»։Twitter-ից կհեռացվեն ծայրահեղական բովանդակություն ունեցող էջերը
Twitter-ի այն օգտատերերի էջերը, ովքեր ծայրահեղական բնույթի տեղեկատվություն են տարածում, առաջիկայում կարող են հեռացվել միկրոբլոգերի ծառայության ադմինիստրացիայի կողմից, Twitter ընկերության փոխնախագահ Քոլին Քրոուելի հետ հանդիպումից հետո լրագրողներին է տեղեկացրել Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:Twitter-ի հավելվածները հասանելի կդարձնեն GIF ձևաչափի նկարները
twitter.com կայքը, ինչպես նաև Android-ի և iOS-ի համար նախատեսված Twitter-ի պաշտոնական հավելվածները հասանելի կդարձնեն անիմացիոն նկարների GIF ձևաչափը: Twitter-ում ավելի վաղ ևս կարելի էր անիմացիա հրապարակել, սակայն դրա համար հարկավոր էր կրճատել URL-հասցեները՝ վերածելով Giphy-ի, հաղորդում է iguides.ru-ն:Նորություններ 1 - 20 of 51
First | Prev. | 1 2 3 | Next | Last