Սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն անվտանգությանը. փորձագետ
19.06.2013,
15:45
Սոցիալական ցանցերում գրանցված հայ օգտատերերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց էջերի ինտերնետային անվտանգությանը, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերում գրանցված հայ օգտատերերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց էջերի ինտերնետային անվտանգությանը, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։
«Միշտ պետք է հիշել, որ սոցիալական ցանցը խոհանոց չէ, որտեղ զրուցակցի հետ զրույցը դուրս չի գալիս այդ տարածության շրջանակներից»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է չմոռանան խոսակցությունների «գաղտնալսման» տարբերակը, ինչպես նաև չի կարելի լիովին բացառել կողմնակի անձանց և հատուկ ծառայությունների կողմից անձնական տվյալների հասանելիությունը։
«Այդ կապակցությամբ խորհուրդ եմ տալիս մարդկանց այդ ցանցերում նվազագույն քանակով անձնական տվյալներ տեղադրել, ինչպես նաև մյուս օգտատերերին գաղտնի տեղեկություն, լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել»,– ավելացրեց փորձագետը։
Մարտիրոսյանը նաև մեկնաբանեց ինտերնետ գնումներ իրականացնող օգտատերերի աքաունթները «կոտրելու» դեպքերը։
«Հաճախ ինտերնետ–խանութները, որոնք օգտատերից վարկային քարտի տվյալների մուտքագրում են պահանջում, նշված գործառույթն իրականացնելուց հետո ցանցահենների զոհ են դառնում։ Այսպիսով, ինտերնետ–խանութների ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է հատուկ զգոնություն դրսևորել»,– ընդգծեց փորձագետը` ավելացնելով, որ տեղեկատվության արտահոսքի տեսանկյունից որոշակի վտանգ են ներկայացնում ազատ wi-fi գոտիները։
Ըստ ընթացիկ տարվա փետրվարի տվյալների, Հայաստանում փորձագիտական գնահատականների համաձայն, ընդհանուր առմամբ համացանցում գրանցված է շուրջ 1,4 մլն օգտատեր։ Հայաստանից «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի այցելուների օրական քանակը 2013թ.–ի փետրվարին, անցյալ տարվա փետրվարի համեմատ, աճել է միջինը 15,3 տոկոսով` կազմելով օրական 777 186 օգտատեր կամ սոցիալական ցանցի ընդհանուր այցելուների 2 տոկոսը։ Միաժամանակ ըստ Live Internet–ի տվյալների, Հայաստանում «Վկոնտակտե»–ի օրական լսարանը չի գերազանցում 80 հազարը, իսկ Facebook–ինը հասնում է 150 հազարի։ –0