Ռուսական բանակի երգչախմբի կատարմամբ Skyfall երգը սոցիալական ցանցերում հիթ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ռուսական բանակի երգչախումբ» կոլեկտիվի կատարմամբ բրիտանացի երգչուհի Ադելի (Adele) Skyfall երգը YouTube–ում, ինչպես նաև «Վկոնտակտե», Facebook և Twitter սոցցանցերում հիթ է դարձել, հաղորդում է digit.ru–ն։
Ռուսական բանակի երգչախմբի կողմից Skyfall երգի կենդանի կատարմամբ ձայնագրությունն օգոստոսի 22–ին հայտնվել է հինգերորդ ալիքի «Առավոտը 5–ում» ծրագրի եթերում, իսկ ավելի ուշ տեղադրվել է YouTube կայքում։ Ներկա պահին «Առավոտը 5–ում» Ռուսական բանակի երգչախմբի կատարմամբ Skyfall անվանումով հոլովակներից առավել ճանաչվածը YouTube կայքում ունի ավելի քան վեց հազար դիտում և շարունակում է աճել։
Twitter միկրոբլոգերի ծառայության օգտատերերն ակտիվորեն արձագանքել են ստեղծագործության անսովոր քավեր տարբերակի հայտնությանը։ «Skyfall երգող ռուսական ռազմական երգչախումբ` հիանալի է. Սիրով Ռուսաստանից։ Ադել, մի կողմ քաշվիր»,– Twitter–ում գրել է @bobbies635 օգտատերը։ «Աստված իմ։ Այժմ ռուս զինվորականները Skyfall են երգում. Դա վերջն է, տղաներ...», գրել է @MLewinn –ը։
«Վկոնտակտե» ռուսական սոցիալական ցանցում մեկ օրում ավելի քան 130 տեսահոլովակ է հայտնվել` երգչախմբի ելույթի ձայնագրությամբ։ Տեսանյութը սկսել են նկատել նաև Facebook–ի օգտատերերը. #skyfall հեշտեգի որոնման առաջին արդյունքները մատնանշում են ռուսական երգչախմբի Skyfall երգի կատարման ձայնագրությունը։
Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. կոորդինատներ «Սկայֆոլ» նոր ֆիլմի համար Ադելի և կոմպոզիտոր Փոլ Էպուոթ (Paul Epworth) կողմից գրված երգն այս տարի արժանացավ «Օսկար» մրցանակին։ –0–