Ռոսկոմնադզորը «ՎԿոնտակտե» սոցիալական կայքը հեռացրել է արգելված կայքերի ռեեստրից
24.05.2013,
12:02
Ռոսկոմնադզորը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի IP-հասցեն հեռացրել է կայքերի «սև ցուցակից», երբ այդ ցուցակում ցանցի ընդգրկումը սխալ է ճանաչել, վկայում են ՌԴ–ում տարածման համար արգելված տեղեկություն պարունակող ինտերնետ–էջերի միասնական ռեեստրի կայքում զետեղված տվյալները, հաղորդում է digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռոսկոմնադզորը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի IP-հասցեն հեռացրել է կայքերի «սև ցուցակից», երբ այդ ցուցակում ցանցի ընդգրկումը սխալ է ճանաչել, վկայում են ՌԴ–ում տարածման համար արգելված տեղեկություն պարունակող ինտերնետ–էջերի միասնական ռեեստրի կայքում զետեղված տվյալները, հաղորդում է digit.ru–ն։
«Որոնվող հասցեն ռեեստրում գրանցված չէ»,– նման հաղորդագրություն է բերում կայքն այն ժամանակ, երբ vk.com հասցեն փորձում ես փնտրել «սև ցուցակում»։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորի ներկայացուցիչը հայտնել էր, որ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ընդգրկումը «սև ցուցակում» սխալ է եղել, և խոստացել էր հեռացնել «ՎԿոնտակտե»–ի IP-հասցեն ռեեստրից։
2012 թվականի նոյեմբերի 1–ից Ռուսաստանում գործում է «ՌԴ–ում տարածման համար արգելված տեղեկություն պարունակող Դոմենային անունների, ցանցում էջերի ցուցիչների և կայքեր նույնացնել թույլտվող ցանցային հասցեների միասնական ռեեստր» ավտոմատ տեղեկատվական համակարգը։
Քանի որ ռեեստրի ստեղծումը հիմնված է «Երեխաների` նրանց առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկությունից պաշտպանելու մասին» օրենքի վրա, նախևառաջ, խոսքը մանկական պոռնոգրաֆիայի, ինքնասպանությունների և թմրանյութերի պատրաստման ցուցումների մասին է։ Այդ դեպքում հնարավոր է կայքերի նախադատական փակում։ Արգելված այլ տեղեկության առկայության դեպքում ռեսուրսի փակման որոշումը պետք է կայացնի դատարանը։ -0-