USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

«Rambler նորությունների» թարմացված ինտերֆեյսը հասանելի է բոլորին

21.02.2012, 18:25
«Աֆիշայի» և «Rambler»-ի միավորված ընկերությունը գործարկել է «Նորություններ» բաժնի թարմացված ինտերֆեյսը, որը հասանելի է «Rambler»-ի բոլոր այցելուներին, նշվում է ընկերության տեղեկատվության մեջ:
«Rambler նորությունների» թարմացված ինտերֆեյսը հասանելի է բոլորին

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Աֆիշայի» և «Rambler»-ի միավորված ընկերությունը գործարկել է «Նորություններ» բաժնի թարմացված ինտերֆեյսը, որը հասանելի է «Rambler»-ի բոլոր այցելուներին, նշվում է ընկերության տեղեկատվության մեջ:

«Նորություններ» բաժնի նոր դիզայնը գործարկվել էր բետա-թեստավորման ռեժիմում 2011 թ.-ի դեկտեմբերին, այն նախատեսված էր որոշ օգտագործողների համար: Երկուշաբթի երեկոյան նոր ինտերֆեյսը հասանելի դարձավ Rambler-ի բոլոր այցելուների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ «Rambler նորությունների» այցելուները կարող են ոչ միայն լուրեր ընթերցել, այլև մեկնաբանել դրանք և կիսվել սոցիալական ցանցերի իրենց էջերի տեղեկատվության հղումներով:

Նորությունների բաժնի նոր դիզայնի գործարկումը դարձավ ռեսուրսի վերաապրանքանիշավորման հերթական քայլը, որի մասին ընկերությունը տեղեկացրել էր 2011 թ.-ի հունիսի սկզբին: «Rambler Քարտեզներ» ծառայությունն առաջինն էր ենթարկվել ձևափոխության:
Վերաապրանքանիշավորումն ամբողջությամբ կավարտվի 2012 թ.-ի կեսին: Մինչ այդ ընկերությունը կձևափոխի ավելի քան 20 ծառայություն: TNS-ի տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում «Rambler Նորություններ» բաժին է այցելում 7,5 մլն մարդ:-0-