USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Apple ընկերությունը հնարավոր է առցանց ռադիոյի ծառայություն գործարկի

08.04.2013, 13:37
Apple ընկերությունը բանակցություններ է վարում  երկու խոշորագույն ձայնագրող ընկերությունների հետ` համացանցի միջոցով իրենց երաժշտությունն առցանց հեռարձակելու իրավունք գնելու մասին, տեղեկացնում է CNET կայքը` վկայակոչելով բանակցություններին ծանոթ երկու անձանց։
Apple ընկերությունը հնարավոր է առցանց ռադիոյի ծառայություն գործարկի

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը բանակցություններ է վարում  երկու խոշորագույն ձայնագրող ընկերությունների հետ` համացանցի միջոցով իրենց երաժշտությունն առցանց հեռարձակելու իրավունք գնելու մասին, տեղեկացնում է CNET կայքը` վկայակոչելով բանակցություններին ծանոթ երկու անձանց։

Տվյալ պահին CNET–ի տվյալների համաձայն` հիմնական խնդիրը գինն է. Apple–ը ցանկանում է Warner Music և Universal Music Group կրկնակի ավելի քիչ վճարել երգի դիմաց, քան մրցակից ծառայությունները, ինչպիսին Pandora–ն է։ Դա ձեռնտու չէ ձայնագրող ընկերություններին, սակայն Apple–ը պատրաստ է նրանց նոր` առավել շահավետ պայմաններ առաջարկել, գրում է digit.ru–ն։

Մամուլը նոր ծառայությունն անվանել է iRadio, սակայն բանակցություններին ծանոթ աղբյորները նշում են, որ այն դեռ պարզապես կոչվում է new streaming service («Նոր հոսքային ծառայություն»)։Ենթադրվում է, որ նոր ծառայությունը սերտորեն iTunes–ից կինտեգրվի Apple–ի բջջային սարքերում։ Այն կարող է վճարվել օգտատերերի կողմից լսված երգերի և աուդիոգովազդի գնումների հաշվին։ –0–